Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ Triple-E

Արյան Բեհզադին.

10:30 | 12.02.18 | Նորություններ | visibility 6962

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

Triple-E

Triple-E ստարտափին նախկինում անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այն լրացված իրականության բազմաֆունկցիոնալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց որեւէ տեխնիկական հմտության ստեղծել լրացված իրականության սեփական օրինակները՝ իրենց իսկ հեռախոսի միջոցով:

2016թ. ստեղծված ստարտափի հիմնադիրներից է Արյան Բեհզադին, որը Հայաստան է եկել Իրանից եւ այդ ժամանակ որպես փորձնակ աշխատում էր ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում: Համահիմնադիրներն են նաեւ Մարիամ Ստեփանյանը, Հայկ Վարոսյանը եւ Մանե Վարոսյանը, որոնք սովորում էին ISTC Ակադեմիայի բիզնես եւ տեխնոլոգիական խմբերում: Այսօր թիմն ընդլայնվել է եւ բաղկացած է 8 հոգուց, որոնք աշխատում են ստարտափի Հայաստանի եւ Նիդեռլանդների գրասենյակներում:

«Triple-E-ի կիրառության ոլորտները բազմազան են, բայց գործունեության այս շրջանում թիրախավորվում ենք արվեստի եւ մշակույթի, մարքեթինգի եւ ժամանցի ու արդյունաբերական ինժեներիայի ոլորտները՝ Հայաստանում ու Արեւմտյան Եվրոպայում»,- նշել են ստարտափում:

Այս ամսվա ընթացքում կթողարկվի հարթակի նոր, տեխնիկապես ավելի հագեցած տարբերակը: Մոտ ապագայում հասանելի կլինի Triple-E վեբ հարթակը, որը օգտատերերին հնարավորություն կտա ստեղծել լրացված իրականության օրինակներ վեբում:
 
Թիմը պլանավորում է ընթացիկ տարում ավելացնել վաճառքի ծավալները Հայաստանում եւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:

«Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը տվեց նոր գիտելիքներ, նոր կապեր Հայաստանյան եւ միջազգային ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, ծանոթացանք նոր գործիքների հետ, որոնք կկիրառենք ապագայում: Ընտրվեցինք Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար»,- տեղեկացրել են թիմում:  

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն  EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo