Իգոր Խալաթյան. Հայաստանը պետք է դառնա ՏՏ-ի եւ գիտության կենտրոն

Իգոր Խալաթյան. Լուսանկարը՝ Մեդիամաքս

09:55 | 08.02.18 | Նորություններ | visibility 10986

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ փետրվարի 5-ին մեկնարկեց գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի աշխատանքը (Science and Technology Angels Network - STAN), որի շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից ու արտերկրից:  
 
Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահն է Oracle ընկերության փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը, որը 2002թ. նվաճել էր Էվերեստը:

Մեդիամաքսը

Իգոր Խալաթյանի հետ զրուցել է ներդրողների նորաստեղծ ոչ ֆորմալ ցանցի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

«Մեր նպատակն է իսկապես դառնալ «հաջողության խողովակաշար», գտնել լավագույն գաղափարները եւ դրանք ավելի զարգացնել՝ հասնելով նրան, որ Հայաստանը դառնա ՏՏ-ի եւ գիտության կենտրոն: Ես հավատում եմ, որ այս ասպարեզում հայերը մեծ տաղանդ ունեն: Օրինակ ինչո՞ւ են հայերն այդքան լավ շախմատ խաղում: Բարդ է բացատրել, սակայն կա մի բան գիտակցության մեջ, որը հայերին լավագույն շախմատ խաղացողներ է դարձնում: Նույն կերպ հայերը տաղանդավոր են ՏՏ ոլորտում: Ես տեսնում եմ այդ մեծ ներուժը: Այնպես որ՝ այս ցանցը ստեղծելը եւ գաղափարներին աջակցելն մեծ նշանակություն ունի», - ասել է Իգոր Խալաթյանը:
 
«Մենք փնտրում ենք վաղ շրջանի ընկերությունների: Դրանք չպետք է լինեն զուտ գաղափարներ՝ արդեն պետք է որոշակի աշխատանք կատարած լինեն, առկա լինի, օրինակ, ապագա պրոդուկտի նախատիպը: Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք արդեն հաճախորդներ ունեն եւ զարգացած են, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ հետաքրքրված կլինեն վենչուրային ֆինանսավորմամբ, քան մեր տրամադրած «հրեշտակային» ներդրումներով», - տեղակացրել է STAN-ի համանախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ փետրվարի 5-ին մեկնարկեց գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի աշխատանքը (Science and Technology Angels Network - STAN), որի շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից ու արտերկրից:  
 
Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահն է Oracle ընկերության փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը, որը 2002թ. նվաճել էր Էվերեստը:

Մեդիամաքսը Իգոր Խալաթյանի հետ զրուցել է ներդրողների նորաստեղծ ոչ ֆորմալ ցանցի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

«Մեր նպատակն է իսկապես դառնալ «հաջողության խողովակաշար», գտնել լավագույն գաղափարները եւ դրանք ավելի զարգացնել՝ հասնելով նրան, որ Հայաստանը դառնա ՏՏ-ի եւ գիտության կենտրոն: Ես հավատում եմ, որ այս ասպարեզում հայերը մեծ տաղանդ ունեն: Օրինակ ինչո՞ւ են հայերն այդքան լավ շախմատ խաղում: Բարդ է բացատրել, սակայն կա մի բան գիտակցության մեջ, որը հայերին լավագույն շախմատ խաղացողներ է դարձնում: Նույն կերպ հայերը տաղանդավոր են ՏՏ ոլորտում: Ես տեսնում եմ այդ մեծ ներուժը: Այնպես որ՝ այս ցանցը ստեղծելը եւ գաղափարներին աջակցելն մեծ նշանակություն ունի», - ասել է Իգոր Խալաթյանը:
 
«Մենք փնտրում ենք վաղ շրջանի ընկերությունների: Դրանք չպետք է լինեն զուտ գաղափարներ՝ արդեն պետք է որոշակի աշխատանք կատարած լինեն, առկա լինի, օրինակ, ապագա պրոդուկտի նախատիպը: Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք արդեն հաճախորդներ ունեն եւ զարգացած են, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ հետաքրքրված կլինեն վենչուրային ֆինանսավորմամբ, քան մեր տրամադրած «հրեշտակային» ներդրումներով», - տեղակացրել է STAN-ի համանախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo