Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Cartly

Մթերքի օնլայն գնում

Facebook-ը կնվազեցնի մեդիա-կոնտենտի տեսանելիությունը

Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ «մենք սկսում ենք լուրջ փոփոխություններ իրականացնել Facebook- ում»:

«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք այն ստեղծել ենք, որպեսզի օգնենք մարդկանց մնալ կապի մեջ եւ ավելի սերտորեն կապվել նրանց հետ, ովքեր կարեւոր են մեզ համար: Այդ պատճառով միշտ հիմքում դրել ենք ընկերներին եւ ընտանիքներին: Սակայն վերջին շրջանում օգտատերերից առավել հաճախ ենք լսում, որ հանրային կոնտենտը՝ բիզնեսից, բրենդերից եւ մեդիայից, սկսում է ստվերել անձնական կոնտենտին», - Facebook-ի իր էջում այսօր գրել է Մարկ Ցուկերբերգը:

«Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ երբ մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան՝ մեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերվելու համար, դա կարող է նպաստել մեր բարեկեցությանը: Մենք կարող ենք մեզ պակաս միայնակ զգալ եւ երկարաժամկետ հեռանկարում սա կապվում է
երջանկության եւ առողջության ցուցիչների հետ: Մյուս կողմից՝ հոդվածների պասիվ ընթերցումը կամ տեսանյութերի դիտումը՝ անգամ եթե դրանք զվարճալի եւ հետաքրքիր են, կարող է այդքան էլ լավ չլինել: Ուստի մենք մեծ փոփոխություններ ենք սկսում Facebook-ում», - ասել է Ցուկերբերգը:

«Այս ուղղությամբ փոփոխությունները սկսել ենք անցյալ տարի, սակայն մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի այս նոր մոտեցումը արտացոլվի մեր բոլոր ծառայություններում: Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդերից եւ մեդիայից», - հաստատել է Facebook-ի հիմնադիրը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo