Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Cartly

Մթերքի օնլայն գնում

Րաֆֆի Գրիգորյան. Հայկական ՏՏ-ում բարձր մակարդակի շատ լուծումներ կան

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայացել է HIVE Summit 2017-ը՝ Hacking Silicon Valley խորագրով, որին մասնակցել են հայտնի դեմքեր ամերիկյան ՏՏ շուկայից, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտից:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած միջոցառումը կազմակերպել էր HIVE-ը, որը Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է:

Itel.am-ը զրուցել է միջոցառման խոսնակներից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանի հետ: Նախկինում նա զբաղեցրել է Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի եւ Twitter-ի փոխնախագահի պաշտոնները:

- Մեր նախորդ զրույցի ընթացքում շեշտել էիք, որ Հայաստանը պետք է շարժվի արհեստական բանականության լուծումների ուղղությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի փոփոխություններ տեսնու՞մ եք:

-Այո, նկատում եմ, որ բավական շատ բան է կատարվում: Իր գործունեությունն է մեկնարկել FAST հիմնադրամը, եւ այս օրերին նրանք մեքենայական ուսուցման դասընթացներ են իրականացնում: PicsArt-ն իր հերթին վերջերս նման թրեյնինգ կազմակերպեց: Շատերն են այս ուղղությամբ աշխատում, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ուժեղ է մաթեմատիկայի, գիտության եւ ինժեներության ուղղություններում, կարծում եմ՝ մեծ շարժում կա սրա շուրջ: Իհարկե, կցանկանամ ավելին տեսնել, բայց կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում:

Նարինե Դանեղյանն ու Րաֆֆի Գրիգորյանը

Նարինե Դանեղյանն ու Րաֆֆի Գրիգորյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Ձեր կարծիքով, ի՞նչն է այս պահին պակասում հայաստանյան ՏՏ-ին:

- Իրադրությունը, իրականում շատ չի փոխվել, բայց բաներ կան, որ բարելավվել են: Կարծում եմ՝ շատացել են մարդիկ, որոնք ցանկանում են ներգրավվել, եւ միջազգային մենթորներ, որոնք ցանկանում են կա՛մ սեփական փորձը ներդնել, կա՛մ ընկերություններին դուրս բերել գլոբալ շուկա:

Բայց, միաժամանակ, միշտ առկա է ֆինանսավորման, շուկայի խնդիրը, այն բանավեճը, թե արդյո՞ք պրոդուկտը պետք է լինի լոկալ, թե գլոբալ շուկայի համար:

Լավ է դա թե վատ, սա այն է, ինչին բախվում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Ուղղակի ներկայում ընկերությունները փորձում են ավելի մեծ մասշտաբայնություն ապահովել:

Իմ այցի ընթացքում ես մի շարք հայկական ստարտափների հետ աշխատեցի Impact Hub-ում եւ շատ եմ տպավորված այնտեղ տեսածս ընկերություններով: Չէի սպասում, որ նման բարձր մակարդակի լուծումներ կան, օրինակ՝ շախմատի արհեստական բանականության լուծումը: Նման մակարդակ հնարավոր չէր տեսնել 5 տարի առաջ: Պատկերացնում եմ, թե ինչի դա կարող է հանգեցնել 5 տարուց:
Րաֆֆի Գրիգորյանը

Րաֆֆի Գրիգորյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փոփոխությունները նկատելի են, ուղղակի հարկավոր է դրանք դիտարկել երկարաժամկետ, օրինակ, 5 տարվա կտրվածքով:

- Ո՞րն է այն առանցքային փոփոխությունը, որը կարող է արագացնել հայաստանյան ՏՏ-ի աճը:

- Մեզ հարկավոր են ավելի շատ ընկերություններ, որոնք գործունեություն կծավալեն միջազգային ասպարեզում կամ կունենան հայտնի բրենդ: Հարկավոր են ավելի շատ  հաջողակ օրինակներ: Պետք է շարունակել մարդկանց ոգեշնչել, որ լայն մտածեն: Չեմ ասում, որ նրանք այսօր չունեն այդ մտածողությունը: Բայց միշտ կարեւոր է ունենալ կոնկրետ օրինակներ. «Սա հնարավոր է» արտահայտությունը միշտ հրաշքներ է գործում: Ահա թե որտեղ է էկոհամակարգը փորձում լրացնել բացերը:

- Այս ամառ թողեցիք մասնավոր ոլորտը եւ տեղափոխվեցիք հանրային ոլորտ՝ սկսելով աշխատել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովում: Որքանո՞վ է հանրային ոլորտում աշխատանքը տարբերվում մասնավորից:

- Շատ բան է փոխվել: Այն ռեսուրսները, որոնք ունես հանրային ոլորտում, էապես տարբերվում են նրանցից, որ ունես տեխնոլոգիական ոլորտում: Ես հանրային ոլորտ եմ եկել երկու ընկերություններում աշխատանքից հետո, որտեղ ունեի ներքին բյուջե, որը  կարող էի ուղղել այն ամենի իրագործմանը, ինչը կցանկանայի: Հանրային ոլորտում մենք փորձում ենք գործել ավելի մտածված եւ ուշադիր: Կարծում եմ՝ կարեւոր է կարողանալ հավասարակշռել եւ հասկանալ այդ երկու տարբեր աշխարհները:

- Uber-ից հեռանալը բա՞րդ որոշում էր:

- Ոչ, ես ավարտել էի այն, ինչ պետք է անեի: Նույնը պատահեց նաեւ Twitter-ի դեպքում: Ես այն լքեցի այն բանից հետո, երբ ծառայությունը կարգավորվեց: Uber-ից էլ գնացի, երբ գործարկեցինք առաջին ինքնավար կառավարվող ավտոմեքենաները: Ես ավարտում եմ որեւէ շրջափուլ, եւ հետո գնում ու նոր բան եմ փորձում:
Րաֆֆի Գրիգորյանը

Րաֆֆի Գրիգորյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր ԱՄՆ-ի քաղաքական ասպարեզը մի փոքր կոտրված է, եւ ճիշտ ժամանակն է՝ փորձել նոր բան անել:

- ԱՄՆ-ը շուրջ մեկ տարի է՝ նոր նախագահ ունի: Ինչպիսի՞ն է Թրամփի ազդեցությունն այսօր ամերիկյան ՏՏ ոլորտի վրա:

- Թրամփը բեւեռացնող կերպար է, անկախ նրանից, թե որ ոլորտից եք: Նա շատ ակտիվ է օգտագործում Twitter-ը, հարթակ, որը ես եմ կառուցել, իսկ Twitter-ն այսօր ամենամեծ բարձրախոսներից է:

Ազդեցությունը միայն Սիլիկոնյան հովտին չի վերաբերվում: Ամբողջ ԱՄՆ-ն է մասնատված վիճակում՝ մեր ներկայիս նախագահի պատճառով, եւ բոլորս փորձում ենք հասկանալ, թե ինչպես արձագանքել ստեղծված իրավիճակին:   

- Վերջերս ամերիկացի ՏՏ դեմքերը միմյանց հետ թեժ բանավեճերի մեջ էին, թե արդյո՞ք արհեստական բանականությունը առաջիկայում կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել: Ի՞նչ եք Դուք կարծում այդ հարցի շուրջ:

- Իմ կարծիքով, ամեն ինչ կարող է դառնալ վտանգ՝ սխալ կառավարելու դեպքում:
Ըստ իս, իրական խնդիրն այն է, թե ինչպես ես կառավարում ալգորիթմները: Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հասկանանք բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք աշխարհ ենք ուղարկում եւ այն հետեւանքները, որ կարող են դրանք ունենալ: Այստեղ հարցը ոչ այնքան վտանգն է, այլ այն, թե ինչպես անել, որ դրանք ընթանան ճիշտ ուղղությամբ:

-Վերջում՝ ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ մեր ընթերցողին:

-Տեխնոլոգիաների եւ առաջնորդության տեսակետից խորհուրդ կտայի կարդալ Turn the Ship Around! գիրքը, որը սովորեցնում է ինչպես մտածել ընկերություն ղեկավարելիս: Մյուս գիրքը, որը խորհուրդ կտամ, Creativity, Inc.: Overcoming the Unseen Forces That Stand in the Way of True Inspiration-ն է: Այն պատմում է, թե ինչպես է ստեղծվել Pixar ընկերությունը:   

Րաֆֆի Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo