Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Cartly

Մթերքի օնլայն գնում

Հայ-ամերիկյան Zero ստարտափն ԱՄՆ-ում աքսելերացիոն ծրագրի է մասնակցել

Անցած ամիս ամերիկյան FX Guild աքսելերացիոն ծրագրի կազմակերպած «Դեմո օրվա»-ն մասնակցել է նաեւ հայ-ամերիկյան Zero ստարտափը:

NFX-ը Սիլիկոնյան հովտում գործող աքսելերացիոն ծրագիր է, որի մասնակցությունը միայն հրավերով է: Ծրագրին աջակցում են CRV, Shasta Ventures, Greylock Partners եւ Mayfield վենչուրային հիմնադրամները:

Zero-ն պրոֆեսիոնալ ծառայությունների եւ իրավաբանական պրակտիկայի շուկայում եկամտի աճի համար նախատեսված լուծում է, որը հիմնված է արհեստական բանականության վրա:

Ընկերության համահիմնադիրներն են Ալեքս Բաբինը, Ալեքս Վոլկովը եւ Գեւորգ Կարապետյանը: Ընկերության կենտրոնակայանը Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) է, ծրագրավորման թիմ ունի նաեւ Երեւանում:

Itel.am-ի հետ զրույցում Գեւորգ Կարապետյանը պատմել է, որ աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը մեծ փորձ էր:

«Ամենաարժեքավորը մեր բիզնես գաղափարների հստակեցումն էր եւ  ռազմավարության մշակումը՝ հաջողակ ընկերություն կառուցելու համար: Աքսելերատորի մասնակցության երեք ամիսներն անցան դինամիկ, եւ ձեռք բերած գիտելիքները զգալի ազդեցություն ունեցան ինչպես բիզնեսի, այնպես էլ պրոդուկտի վրա»,- պատմել է նա:

Գեւորգ Կարապետյանի խոսքով՝ ներկայում ստարտափը կենտրոնացած է իրավաբանական ոլորտի վրա եւ տրամադրում է արհեստական բանականության վրա հիմնված՝ արդյունավետությունը բարձրացնող լուծումներ։

«Մեր ստեղծած տեխնոլոգիան հաճախորդներին տրամադրում է հնարավորություններ, որոնք մինչ այդ անհնարին էին, սակայն շատ անհրաժեշտ։ Վերջերս սկսել ենք աշխատել ամերիկյան մի քանի խոշոր իրավաբանական ընկերությունների հետ»,- նշել է նա:

Ստարտափի համահիմնադրի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում գրեթե կրկնապատկվել է Երեւանում աշխատող մասնագետների թիվը, ինչպես նաեւ թիմը համալրվել է ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից մասնագետներով: Ընկերությունը, ընդհանուր առմամբ, $1,5 մլն է ներգրավել:

Itel.am-ը Zero ստարտափի մասին պատմել էր 2016թ. սեպտեմբերին:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo