Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Localz

Զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ

Melon Splash

Փրկել փոքրիկ կենդանիներին

Dhole

Խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները

Noble Run

Անցնել խոչընդոտները եւ ողջ մնալ

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Հայաստանում գործարկվել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ

Հայաստանում մշակված CleverSentry (թարգ.՝ խելացի ժամապահ) ստարտափը դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ է:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Էդգար Պողոսյանը պատմել է, որ համակարգից օգտվելու տարեկան վճարը կազմելու է $50: Դպրոցները գրանցման համար պետք է կապ հաստատեն ստարտափի հեղինակների հետ՝ կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Զանգը հնչում է ավտոմատ՝ բացառելով շուտ կամ ուշ հնչելու հնարավորությունը:  Բացի դա, կան դպրոցներ, որտեղ տագնապի ազդանշանը չի տարբերվում զանգի ձայնից: Ուղղակի զգուշացնում են աշակերտներին, որ եթե զանգը երկար հնչի, ուրեմն տագնապ է: CleverSentry-ն լուծել է այդ խնդիրը: Առկա է տագնապի համար նախատեսված հատուկ ազդանշան, որը հստակ տարբերվում է զանգի ձայնից: Առաջին ժամի զանգին հաջորդում է ՀՀ պետական օրհներգը: Այս գործառույթը կարեւոր է նրանով, որ դասից ուշացումներ չլինեն, եւ զանգը հնչելուն պես աշակերտները դասարանում սպասեն օրհներգի հնչելուն, եւ դրանից հետո միանգամից սկսեն դասը»,- նշել է Էդգար Պողոսյանը:

Դասամիջոցին համակարգը հնարավորություն կտա հայրենասիրական եւ ազգային երգեր հնչեցնել՝ նախապես դասավորելով դրանք ըստ ժամերի: CleverSentry-ի հիմնադիրը նշել է, որ հնարավոր է հնչեցնել նաեւ այլ ձայնագրություններ. օրինակ, եթե Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է, ապա հնարավոր կլինի միացնել, գրողի մասին պատմող որեւէ ձայնագրություն:

Էդգար Պողոսյանի խոսքով՝ առաջիկայում յուրաքանչյուր դպրոց կկարողանա համակարգ վերբեռնել իր նախընտրած երգերը. «Օրինակ, եթե դպրոցում տարեդարձ կա այդ օրը, հնարավոր կլինի համակարգում ներբեռնել նման երգ»:

Էդգար Պողոսյանը սովորում է Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում եւ հաճախում է նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Նա նշում է, որ սեպտեմբերի 1-ից իրենց դպրոցում արդեն կգործի CleverSentry-ն: Նախագծով հետաքրքրվող այլ դպրոցներ եւս արդեն կան:

«Մեր կարգախոսն է «Ապագան սկսվում է դպրոցից»: Այսինքն, եթե մարդ ստանա որակյալ կրթություն, ապա կկարողանա ճիշտ կերտել իր ապագան: Եվ ցանկացած աշակերտ արդեն դպրոցից կարող է հայրենանվեր գործ անել»,- շեշտում է ստարտափի հիմնադիրը:  

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo