Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Cartly

Մթերքի օնլայն գնում

ՀՀ-ում նախագծված USB սարքը կճանաչի տիրոջն ըստ արյունատար անոթների

Հայաստանում գործող One-Click Key ստարտափի հեղինակները նախագծել են ինֆորմացիայի պահպանման կրիչ, որը ճանաչում է օգտագործողին՝ արյունատար անոթների նույնականացման միջոցով:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Տիգրան Ջհանյանը պատմել է, որ նախագիծը դեռ կյանքի չի կոչվել, սակայն ստարտափն այս ամիս Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում ստացել է €15 հազ. ֆինանսավորում: Տիգրան Ջհանյանի խոսքով՝ դրամաշնորհն օգտագործելու են տեխնոլոգիան խորությամբ ուսումնասիրելու եւ սարքը մշակելու նպատակով:  

«Արտաքինից այն փոքրիկ USB կրիչից (ֆլեշկա) ոչնչով չտարբերվող սարք է, իսկ իրականում քառաստիճան պաշտպանություն ունեցող կիբերանվտանգության գործիք է։ Այն զգալիորեն հեշտացնում է օգտագործողի առօրյա կյանքը՝ ապահովելով անվտանգ եւ գերարագ հասանելիություն բոլոր համակարգերում նրա բոլոր հաշիվներին (account-ները)՝ լինի դա սոցցանց, էլփոստ, թե ավելի կարեւոր համակարգ, օրինակ՝ e-banking: Պարզապես տեղադրում եք One-Click Key-ը համակարգչի USB պորտում եւ ավտոմատ մուտք գործում Ձեր ցանկացած համակարգ՝ առանց լոգիններ եւ գաղտնաբառեր մուտքագրելու: Իսկ սարքի հիմնական նորարարությունը, որն ապահովում է մաքսիմալ անվտանգություն, մատի սքաներն է. այն ճանաչում է ձեզ ոչ թե մատնահետքի, այլ արյունատար անոթների կառուցվածքի սքանավորման միջոցով: Եթե մատնահետքի դեպքում կա կրկնվելու շատ փոքր հավանականություն, ապա արյունատար անոթների դեպքում դա բացառվում է: Ի դեպ, եթե մարդը քնած լինի եւ փորձ արվի նրա մատն օգտագործել՝ կրիչից օգտվելու համար, ապա սարքը դա կզգա եւ չի ընդունի»,- բացատրել է Տիգրան Ջհանյանը:

USB սարքն ունի նաեւ 8-16 Գբ գերպաշտպանված ֆլեշ հիշողության կուտակիչ։ Կրիչի կորստի դեպքում նրանում առկա ինֆորմացիան կպահվի ամպային ծառայությունում:

Տիգրան Ջհանյանը նշել է, որ 2 ամիս շարունակ գլոբալ հետազոտություն են իրականացրել այս ոլորտում մրցակիցներին պարզելու համար:
 
«Միայն մեկ դեպք ենք արձանագրել. ճապոնացիները ցանկանում են տեխնոլոգիան օգտագործել բանկոմատներից օգտվելու համար, սակայն իրենց մոտ դեռ նախա-նախատիպային վիճակ է»,- ասել է One-Click Key ստարտափի հիմնադիրը:  

Ստարտափն ունի արտասահմանցի մենթորների խումբ՝ կիբերանվտանգության, բանկային համակարգերի անվտանգության, պետական կառույցների անվտանգության ապահովման ոլորտներից:

«Չնայած մենք դեռ չունենք պատրաստի պրոդուկտ, սակայն արդեն իսկ 2 խոշոր ընկերություն հետաքրքրված են One-Click Key-ով: Սա մեծ նշանակություն ունի մեզ համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանք միջազգային ընկերություններ են։ Նրանք պատրաստ են ներդրումներ կատարել, երբ կունենանք լաբորատոր նախատիպ: Պատրաստվում ենք տեխնոլոգիան շուտով պատենտավորել եւ արդեն որոշակի քայլեր կատարել ենք մեր մտավոր սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք տարբեր երկրներում մասնաճյուղեր ունենալ, սակայն արտադրությունն իրականացվելու է միայն Հայաստանում»,- ընդգծել է Տիգրան Ջհանյանը:

Սարքի հնարավոր գինը հայաստանյան կազմակերպությունների համար կարող է տատանվել $35-150-ի, իսկ անհատների համար՝ $35-65-ի միջակայքում: Արտերկրում սարքը կարժենա $65-270:  
 
Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo